27 ապրիլի 2009 - 11:49 AMT
Թուրքիան հերքում է գազի գնի բարձրացումն Ադրբեջանի կողմից
Թուրքիան հերքում է գազի գնի բարձրացումը Ադրբեջանի կողմից: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերի խոսքերով, երկու երկրները պայմանագիր են կնքել եւ անհնար է, որ Ադրբեջանը նման քայլի գնա: Ես արդեն երկու օր է, ինչ բանակցում են ադրբեջանական կողմի հետ, սակայն նրանք ոչինչ չեն ասում գազի սակագնի բարձրացման մասին»,-ասել է Գյուլերը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
Որոշ թուրքական թերթեր գտնում են, որ գազի գնի բարձրացումը Բաքվի արձագանքն է հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: