27 ապրիլի 2009 - 13:58 AMT
Երեւանում տեղի կունենա «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինետգրումը» խորագրով միջազգային գիտաժողովը
Ապրիլի 28-ին Երեւանում կմեկնարկի «Ավանդական եւ ժամանակակից բժշկության ինետգրումը» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովի կազմակերպիչն է Ավանդական բժշկության համալսարանը (ԱԲՀ): Գիտաժողովին մասնագետներ են հրավիրվել 4 երկրներից` Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից:

Գիտաժողովի նպատակն է հնարավորություն տալ բժիշկներին ու հետազոտողներին կենդանի շփման միջոցով տեղեկանալ ավանդական բժշկության ոլորտի վերջին նվաճումներին եւ տեղեկատվություն փոխանակել:

Որոշ պատճառներով ավանդական բժշկության տարածմանը խոչընդոտում է արեւմտյն բժշկությունը կամ այսպես կոչված ժամանակակից բժշկությունը: Նման պատճառներից մեկն ավանդական բժշկության մասին ճիշտ պատկերացման բացակայությունն է նույնիսկ բժիշկների մեծամասնության մոտ: «Նման խնդրի լուծման միջոցներից մեկը պարբերական համաժողովների, հատկապես միջազգային մակարդակով համաժողովների անցկացումն է, որպեսզի բժիշկներն ու հետազոտողները կենդանի շփման հնարավորություն ունենան եւ ծանոթանան ավանդական բժշկության նվաճումներին եւ տեղեկացնեն ԶԼՄ-ներին»,-ասել է ԱԲՀ-ի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Ալի Նամավարը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքերով, ավանդական եւ ժամանակակից բժշկության ինտեգրման եւ վերամիավորման արդիականությունը պայմանավորված է նրանով, որ, առաջին հերթին, ժամանակակից բժշկության ոլորտում տեխնոլոգիական նվաճումների օգնությամբ հնարավոր է շատ ճշգրիտ ախտորոշել հիվանդությունները, երկրորդը, ավանդական բժշկության օգնությամբ հնարավո է բուժել հիվանդին առավել քիչ ծախսերով եւ գրեթե առանց կողմնակի ազդեցության:

«Գաղտնիք չէ, որ ավանդական բժշկությունը դեպքերի մեծ մասում կարող է լիովին փոխարինել արեւմտյան բժշկությանը, ելնելով որից այն երբեմն անվանում են այլընտրանքային բժշկություն»,-ընդգծել է Ալի Նամավարը: