27 ապրիլի 2009 - 14:05 AMT
Երեւանում անցնում է «Դարի հետ համընթաց» արվեստների պուշկինյան երիտասարդական փառատոնը
Այսօր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում բացվել է «Դարի հետ համընթաց» Արվեստների պուշկինյան երիտասարդական փառատոնը, որի շրջանակներում իրականացվել է «Միասին ընթերցելով Պուշկինին` Ա.Ս. Պուշկին. Ուղեւորություն Էրզրում. 180 տարի անց» ծրագիրը:

«Միասին ընթերցելով Պուշկինին» ծրագիրը նվիրված է Ա.Ս.Պուշկինի ծննդյան 210-ամյակին:

Ծրագիրը համակարգում են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողական թատրոնի եւ «Դարի հետ համընթաց» արվեստների պուշկինյան երիտասարդական փառատոնը: Ամենամյա փառատոնը անց է կացնում Ռուսաստանի Ի.Մ.Գուբկինի անվան նավթի ու գազի պետական համալսարանը: