28 հունիսի 2023 - 13:34 AMT
Transavia-ն Մարսել-Երևան երթուղով չվերթեր է մեկնարկել

Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից մեկնարկել է Մարսել-Երևան – Մարսել երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: