27 ապրիլի 2009 - 15:29 AMT
Ռոբերտ Զելլիկ. Ոչ ոք չգիտի թե երբ կավարտվի ճգնաժամը
Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը չգիտի, թե երբ կավարտվի համաշխարհային տնտեսական ճգնաժամը: «Ոչ ոք չգիտի թե երբ կավարտվի ճգնաժամը»,-ասել է նա Վաշինգտոնում ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների արդյունքում կայացած ճեպազրույցում: Նրա խոսքերով, ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունները պետք է առավել ակտիվ գործեն: «Մենք պետք է աշխատենք իրական ժամանակի ռեժիմով, կանխելու համար մարդկային աղետը»,-ասել է Զելլիկը:
Համաշխարհային բանկի ղեկավարը կոչ է արել զարգացած երկրներին օգնել զարգացող պետություններին, ինչպես նաեւ օժանդակություն է խոստացել ՀԲ-ի կողմից;

Զելիկը տվյալներ է բերել, որոնց համաձայն շուրջ 90 մլն մարդ 2009թ. կբախվի ծայրահեղ աղքատության հետ: Սովի մատնվածների թիվը կգերազանցի միլիարդը: «Այս ճգնաժամը փոխեց աշխարհը, եւ ՀԲ-ն պետք է փոխվի նրա հետ միասին»,-ասել է Զելլիկը` նշելով, որ այս իրավիճակում ՀԲ-ից առավել ակտիվ գործողություններ են ակնկալվում: