27 ապրիլի 2009 - 16:26 AMT
Պրահայից հետո Սարգսյանն ու Ալիեւը կարող են հանդիպել հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպումից հետո ԵԱՀԿ Մխ-ն մտադիր է Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպել հունիսի սկզբինի Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ենք ներկայացրել այս գաղափարը, սակայն ընտրությունը նրանցն է: Տեղի կունենա հանդիպումը հունիսի սկզբին թե ոչ, կախված է երկու երկրների նախագահների որոշումից»,-ասել է համանախագահը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 7-ին Պրահայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում: