3 հուլիսի 2023 - 13:48 AMT
«Հայկական ավիաուղիները» Երևան-Ստամբուլ երթուղով չվերթեր է մեկնարկել

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր է մեկնարկել, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

1991 թվականին հիմնված Հայաստանի առաջին ավիաընկերությունը նույնպես կոչվում էր «Հայկական ավիաուղիներ»։ Հետագայում այն սնանկ ճանաչվեց։