27 ապրիլի 2009 - 19:43 AMT
Յուրի Մերզլյակովը հերքել է Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին տեղեկությունները
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Որքանով ինձ հայտնի է, այսօր խոսքը չի գնում Հայաստանում Ռուսաստանի ներկայության կրճատման մասին»,- նշել է ռուս դիվանագետը: