11 հուլիսի 2023 - 12:05 AMT
Հայաստանի հրաձգության հավաքականը Բաքու կմեկնի

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հրաձգության հավաքականը պատրաստվում է մեկնել, եթե որևէ այլ խոչընդոտ չլինի»,– նշել է Սարիբեկյանը։

Այս առաջնությունը վարկանշային է հայ մարզիկների համար` Օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր վաստակելու նպատակով։

Աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3–ը։