Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում երկու անչափահաս՝ 3 և 6 տարեկան երեխաները մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով:
«Լաչինի միջանցքի 7 ամիս տևող շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն է ունենում բնակչության կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով։ Եվ սա 21-րդ դարում։ Սա չի կարելի հանդուրժել», - ասվում է գրառման մեջ։
Մահացած երեխաները Մարտակերտի շրջանից էին։ Նրանց մայրը օգնության ձեթ-շաքարավազի հետևից Մարտակերտ էր գնացել՝ թողնելով երեխաներին տանը մենակ։ Երբ վերադարձել է, երեխաներին տանը չի գտել։ Մեկ այլ քաղաքացի այնուհետև ահազանգել է, որ իր ավտոմեքենայի մեջ երկու մահացած երեխա է հայտնաբերել: