14 հուլիսի 2023 - 12:43 AMT
ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում կրակել է ականանետից և նռնականետից

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։

Հայկական կողմում կորուստներ չկան։

ՊԲ-ն տեղի ունեցածի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։