27 ապրիլի 2009 - 22:28 AMT
Դաշնակահար եւ կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը ելույթ կունենա Ամստերդամում
Մայիսի 3-ին Ամստերդամի Գելվինկի թանգարանում Օռլեանի դաշնակահարների միջազգային մրցույթի եւ մի շարք այլ մրցանակների դափնեկիր, դաշնակահար եւ կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը մենահամերգ կունենա: Երաժիշտը համերգային ծրագիրը կկատարի 1848թ.-ի դաշնամուրին: Համերգի շրջանակներում կհնչեն Ռախմանինովի, Բաբաջանյանի, Շոպենի, Ստրավինսկու, Անսրիեսսենի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Քսանամյա Հայկ Մելիքյանը նվագել սովորել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, ավելի ուշ Ալեքսանդր Գուրգենովի դասարանում եւ երաժշտական կոմպոզիցա է ուսանել Երեւանի Վարդան Աճեմյանի անվան պետական կոնսերվատորիայում: Այսօր նա երեք սիմֆոնիկ եւ երգչախմբային կոմպոզիցիաների, մի շարք վոկալ ստեղծագործությունների եւ դաշնամուրի համար անհատական ծրագրերի հեղինակ է: