20 հուլիսի 2023 - 19:03 AMT
Հրանտ-Լեոն Ռանոսն ազատվել է պարտադիր զինծառայությունից

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հիմք է ընդունվել կառավարության 2019-ի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը։ Այդ մասին ասվում է կառավարության հիմնավորման մեջ։

Ռանոսը Հայաստանի հավաքական է հրավիրվել մարտի 15-ին։ Նա հանդես է գալիս նաև «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբում։