27 ապրիլի 2009 - 23:30 AMT
Հայ նկարիչների 400 աշխատանքներ կներկայացվեն Լիոնում
Հայ նկարիչների գրեթե 400 աշխատանքներ կներկայացվեն Լիոնի «Պալաս դը Բոնդիում»: Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում եւ Հայաստանում բնակվող 49 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը միտված է արտացոլելու մշակութային միջավայրի տարբերությունների եւ միաժամանակ նրանց բոլորին միավորող հայ արմատների արտացոլմանը:

Նկարիչների աշխատանքները կներկայացվեն Լիոնում` «Հայ նկարիչների ԱրտՇոու» 9-րդ ցուցահանդեսում, որը տեղի կունենա մայիսի 7-21-ը: Ցուցահանդեսը կազմակերպել է Լիոնի հայ մշակույթի զարգացման ասոցիացիան ու Լիոնի հայ կանանց ընկերությունը: