Միլանի «Ինտերը» ընկերական խաղում ուժերն է չափել «Պերգոլետեսե» թիմի հետ և 10 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Իտալիայի սուպեգավաթի գավաթակիր Միլանի «Ինտերը» 10։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Պերգոլետեսե» ակումբի հետ ընկերական խաղում։ Գոլերից մեկի հեղինակ է դարձել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Գոլերից 4-ի հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Պերգոլետեսեն» հանդես է գալիս Իտալիայի C սերիայում։