Ozon մարկետփլեյսը Երևանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել և սեփական լոգիստիկ նեթակառուցվածքներն է գործարկում Հայաստանում։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Ընկերությունը ներկայացուցչություն է բացել Երևանում և իր լոգիստիկ ենթակառուցվածքներն է գործարկում երկրում՝ հեշտացնելով տեղի վաճառողների համար մուտքը ռուսական շուկա, և նպատակ ունենալով ապրանքների օպերատիվ առաքում կազմակերպել Հայաստանից»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Տեսակավորման կենտրոնի մակերեսը Երևանում 2 հազար քմ է։ Կենտրոնը կապահովի պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց հավաքումը և փաթեթավորումը, ինչպես նաև աշխատանքը ապրանքի վերադարձի հետ։
Առաքման միջին ժամկետը 5-8 օր է։
Նշվում է, որ Հայաստանը ԱՊՀ չորրորդ երկիրն է, որտեղ Ozon-ը տեղայնացնում է բիզնեսը (Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան):