26 հուլիսի 2023 - 17:14 AMT
ԶԼՄ․ «Վերդերը» 2․5 մլն եվրո է առաջարկել Տիկնիզյանի համար

Բրեմենի «Վերդերը» պաշտոնական առաջարկ է արել «Լոկոմոտիվին»՝ 2․5 մլն եվրո պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար։ Այդ մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը։

Ըստ աղբյուրի, մոսկովյան ակումբը պատրաստ է համաձայնություն տալ առնվազն 5․5 մլն եվրոյի դիմաց, գրում է sport-express.ru-ն։

Տիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվի» կազմում 2021-ի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026-ի ամառը։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Տիկնիզյանը 4 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2022/23թթ․ խաղաշրջանում ֆուտբոլիստը 37 հանդիպման է մասնկցել, 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Transfermarkt.com-ը 24-ամյա Տիկնիզյանին գնահատում է 2․5 մլն եվրո։