28 ապրիլի 2009 - 00:37 AMT
Մեթյու Բրայզան հանդիպել է Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ
Ապրիլի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Շահնազարյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: