28 ապրիլի 2009 - 14:39 AMT
ՀԿԵՈՒ. Սկսվել է ուղեւորատար վագոնների կապիտալ վերանորոգման գործընթացը
Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԹԸ-ի եւ «Վագոնռեմաշ» ԲԲԸ-ի միջեւ 06.09.2009թ. կնքված պայմանագրի, սկսվել է ուղեւորատար վագոնների կապիտալ վերանորոգման գործընթացը: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Շուրջ 20 ուղեւորատար վագոններ այժմ Փոթիի նավահանգստում են, որտեղից կտեղափոխվեն Վորոնեժի եւ Տամբովի վագոնների վերանորոգման գործարաններ:

Ըստ հաղորդագրության, վագոնները կհամալրեն Հայաստանի երկաթուղային տրանսպորտի շարժակազմը Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Բաթում-Երեւան ուղղություններով: Կապիտալ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջի հունիսի սկիզբը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԹԸ-ն «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվեց «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը շուրջ 30 տարի է` 10 տարով երկարացնելու իրավունքով: