Հուլիսի 22-ին Tigran Art Studio-ում էին հավաքվել աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստի հետևորդներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից, մշակութային գործիչներ և արվեստագետներ: Այս անգամ հյուրերը եկել էին հիանալու ոչ միայն Տիգրանի գերիրական նկարներով, այլև տեսնելու Akneye-ի հետ համատեղ ստեղծված հավաքածուի երկրորդ աչքի ավարտական աշխատանքը:
Փակ միջոցառման ժամանակ Ձիթողցյանը hավաքածուի երկրորդ աչքի վերջնական աշխատանքները կատարել է հենց հյուրերի ներկայությամբ:
Միջազգային կերպարվեստում իր արվեստով առանձնացող Ձիթողցյանի նկարած առաջին աչքն արդեն իսկ հասցրել է բոլորի ուշադրության կենտրոնում լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում ցուցադրությունների և էքսպոների ընթացքում:
Երկու աչքերն էլ ներկայացված են ftNFT մարքեթփլեյսում, որտեղից էլ Տիգրանի արվեստով հետաքրվածները կարող են ձեռք բերել:
Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվել է FastexVerse-ի կողմից ստեղծված Tigran Art Studio-ի եռաչափ միջավայրը, որտեղ նաև ներկայացված են Ձիթողցյանի աշխատանքները: Tigran Art Studio-ի մետատիեզերքում վիրտուալ միջավայրը հնարավորություն կընձեռի բոլորին վայելելու Տիգրանի աշխատանքներն աշխարհի ցանկացած վայրից: