Օգոստոսի 3-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2MER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.
· Ընդհանուր ծավալը` 3 մլն ԱՄՆ դոլար
· Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,25 %
· Շրջանառության ժամկետը` 27 ամիս
· Արժեկտրոնի վճարում` եռամսյա պարբերականությամբ
· Մարման ամսաթիվ` 03/11/2025
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են օգոստոսի 3-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից հետո դրանք ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից