28 ապրիլի 2009 - 16:34 AMT
Էստոնիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչները հարգել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 27-ին Էստոնիայի ազգային գրադարանում բացվել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացմանը նվիրված ցուցադրություն: Գրադարանի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական երեկո, հաղորդում է DELFI-ին: