12 օգոստոսի 2023 - 12:41 AMT
«Փյունիկին» տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

«Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո «Փյունիկ» ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում։

Պատճառը շարժիչի խափանումն էր, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն, ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգելու խնդրանքով։

Խնդրանքը բավարարվել է։