28 ապրիլի 2009 - 18:07 AMT
Եվրոպական միությունը շարունակում է խրախուսել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը
Գոյություն ունեն բավականաչափ պահեր, բավականաչափ նոր հնարավորութուններ, որոնք կարող են նպաստել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այդ մասին Բրյուսելում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
«Մենք խրախուսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ հարցում: Եթե Հարավային Կովկասում բացվեն տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները, ապա տարածաշրջանում անվտանգությունը կմեծանա»,- նշել է եվրոպացի դիվանագետը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր արգելքներից է կողմերի տեղեկացվածության բացակայությունը: «Նոր սերունդ է աճել, որը ոչինչ չգիտի հակառակ կողմի մասին: Լավագույն դեպքում նրանք մեծացել են արհամարելու մթնոլորտում, վատագույն դեպքում` հակառակ կողմին ընդունում են որպես թշնամի»,- ընդգծել է Փիթեր Սեմնեբին, հաղորդում է ԱՊԱ-ն: