28 ապրիլի 2009 - 22:05 AMT
Հայ հանդիսատեսը ծանոթանում է Գրիգորովիչի «Սպարտակի» հետ
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երրորդ երեւանյան բեմադրությունը հանդիսատեսին կներկայացվի մայիսի 5-ին եւ 6-ին Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ռուս ականավոր պարուսույց Յուրի Գրիգորովիչի բեմադրությունը պատրաստվում է ընթացիկ տարվա սկզբից: Ձմռանը Գրիգորովիչը Երեւան ժամանեց, որպեսզի ղեկավարի փորձերը:

1954թ. ստեղծված «Սպարտակ» բալետը Երեւանում բեմադրել են Չանգան` 1961թ. եւ Վիլեն Գալստյանը` 1977թ.: Յուրի Գրիգորովիչն ինքը «Սպարտակը» բեմադրել է 1958թ. Մեծ թատրոնում: