28 ապրիլի 2009 - 23:43 AMT
Armenian Card-ի շահույթի ծավալը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 101 տոկոս
Անկախ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունից, Armenian Card-ը կատարեց իր ֆինանսական ծրագիրը: «Armenian Card-ի շահույթի ծավալը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 101 տոկոս»,-հաղորդել է Armenian Card-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը «Բանկային գագաթնաժողով-Հայաստան 2009» շրջանակներում:

Նրա խոսքերով, Armenian Card-ը դա պրոցեսինգ է (բանկային քարտերի գործողությունների հետ կապված տեղեկատվության հավաքում, մշակում եւ տարածում հաշվարկների մասնակիցներին), որի մեջ ներառված են Հայաստանի շուրջ 20 բանկեր, եւ լոկալ քարտերը սպասարկվում են երկրի գրեթե բոլոր բանկերում: Հանդիսանալով ազգային օպերատոր, Armenian Card-ի շահույթի ծավալը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 101 տոկոս: «Ինձ համար դա զարմանալի է, եւ դա վկայում է այն մասին, որ կան դեռեւս նիշաներ այս բիզնեսում»,-ասել է նա:

«Այս առնչությամբ Շահեն Հովհաննիսյանը նշել է, որ Armenian Card-ի աշխատանքային ծրագիրը հաստատվել է մինչեւ ճգնաժամի սկիզբը, ուստի բանկերը վենդերների հետ միասին կարող են նոր լուծումներ գտնել եւ տրամադրել ծառայություններ, որոնք պահանջված են»,-հավելել է Հովհաննիսյանը:
«Բանկային գագաթնաժողով-Հայաստան 2009»-ին մասնակցել են NCR, Hypercom, Cubernet, Inpras, R-Stayle եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչները:

Գագաթնաժողովում լսվեցին զեկույցներ բազմաճյուղ վարկային հաստատությունների ավտոմատացման համալիր համակարգերի, հայկական դրամի ընդունման մտավոր դեպոզիտի մշակման նախագծի, վճարային տերմինալների նոր գծերի վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցավ սարքավորումների ցուցադրություն:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն են երեք ընկերություններ` «MTD», «Սմարթ Տեխ» եւ «Սմարթ Տեստ»-ը, որոնք մասնագիտանում են բանկային սարքավարումների մատակարարման եւ ծրագրային ապահովման ոլորտներում: