28 ապրիլի 2009 - 23:46 AMT
Գրան-պրիի 4-րդ փուլի հաղթողը կորոշվի Լեւոն Արոնյան-Պետեր Լեկո պարտիայում
Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի շարքի չորրորդ շրջանի նախավերջին 12-րդ փուլում խաղաղ դաշն են կնքել իրենց հակառակորդներ ամերիկացի Գատա Կամսկու եւ Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ համապատասխանաբար: 12-րդ փուլում հաղթանակ է տարել նաեւ հունգարացի շախմատիստ Պետեր Լեկոն , ով, հավաքելով 7,5 միավոր, վերջին փուլից առաջ հավասարվել է Լեւոն Արոնյանին: Վլադիմիր Հակոբյանն, իր հերթին, 6,5 միավորով 3-5-րդ տեղերը կիսում է Ալեքսանդր Գրիշյուկի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ:

Այդպիսով, ՖԻԴԵ-ի Գրան-պրի շարքի չորրորդ շրջանի հաղթողը կորոշվի Լեւոն Արոնյանի եւ Պետեր Լեկոյի միջեւ ապրիլի 29-ին կայանալիք վերջին փուլի պարտիայի արդյունքում:

Խաղերի օրերն են` ապրիլի 15-19, 21-24,26-29: Հանգստյան օրերն են ապրիլի 20-ը եւ 25-ը: