29 ապրիլի 2009 - 12:37 AMT
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է «1915 թվականի իրադարձությունների» մասին հարցը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է «1915 թվականի իրադարձությունների» մասին հարցը: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ «թուրքերի ու հայերի համատեղ պատմությունը հարկավոր է գնահատել օբյեկտիվ եւ գիտական տեսակետից, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա եւ անաչառ կերպով»:

Նիստում նաեւ շոշափվել է ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական գործողության շրջանակներում թուրքական զորքերրի լրացուցիչ զորակազմ Աֆղանստան գործուղելու հարցը: «Թուրքիան կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության պայմաններում»,-ասել են նիստի մասնակիցները, որը վարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Քննարկվել են նաեւ իրավիճակը Իրաքում, Թուրքիայի էներգետիկ պահանջները եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում կայանալիք վաղաժամ ընտրությունները: