ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է մեծացնի համակողմանի աջակցությունը Հայաստանին՝ լինի դա զարգացման, թե պաշտպանական ոլորտում։ Նա այդ մասին ասել է ԱՄՆ Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ:
«Մենք պետք է ավելացնենք համակողմանի աջակցությունը Հայաստանին լինի դա զարգացման, պաշտպանակ գործակցության, թե անվտանգության ոլորտում։ Ընդլայնել որքան որ հնարավոր է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ կարծիքով, դեռևս վաղ է դատել այն մասին, թե փոխում է արդյոք ՀՀ–ն իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը կցանկանար դրան հասնել։
«Ես կարծում եմ, որ դեռ չափազանց վաղ է դրա մասին դատելու համար»,–ասել է նա։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը պետք է «վերածի դրանք (ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունները ) այնպիսի հարաբերությունների, ինչպիսին կցանկանար ԱՄՆ–ն, որպեսզի խոսք գնա «մեզ հետ, ոչ թե ՌԴ հետ համագործակցության մասին»։
«Դրան հասնելու համար մենք պետք է ներկա լինենք այնտեղ։ Ահա թե ինչու մեր օգնությունը Հայաստանին այդքան մեծ նշանակություն ունի մեր գործընկերության համար»,–ասել է Պետդեպի ներկայացուցիչը։