15 սեպտեմբերի 2023 - 13:09 AMT
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Պետրակովի ու ՀՖՖ-ի դեմ

Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ու ՀՖՖ-ի դեմ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈւԵՖԱ-ն մեղադրում է հասարակական անցումների արգելափակման, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, ստադիոնում պայթուցիկների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար, հայտնում է Aysor.am-ը։

Պետրակովը մեղադրվում է հանդիպման մեկնարկն ուշացնելու մեջ։

Հանդիպման ժամանակ մարզադաշտում հայտնվել էր Արցախի դրոշը, որի հետևանքով խաղը մի քանի րոպե կանգ էր առել, իսկ տրիբունաներում միջադեպ էր եղել հայ և խորվաթ երկրպագուների միջև։