Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։