Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Հանրային ձայն» կուսակցություն՝ 9,68%
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 32․57%
«Արդար Հայաստան»՝ 1.12%
«Հաղթանակ»՝ 1.71%
«Ուժը հայրենյաց»՝ 0.74%
«Հայաստանի եվրոպական՝ 1.11%
«Ազգային առաջընթաց»՝ 18․89%
«Հանուն սոցիալական արդարության»՝ 0.34%
«Հանրապետություն»՝ 11.32%
«Միացյալ Հայաստան»՝ 0.55%
«Լուսավոր Հայաստան»՝ 1.8%
«Ժողովրդավարական Համախմբում»՝ 1.01%
«Ապրելու երկիր»՝ 3.64%
«Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%
Իշխող ՔՊ օգտին քվեարկել է ընտրողների 32.57%-ը (75,463 ձայն)։ Դա հնարավորություն չի տալիս ՔՊ-ին ինքնուրույն ընտրել Երևանի քաղաքապետ։ Իր հետ կոալիցիան չբացառած «Հանրապետություն» կուսակցությունն էլ ստացել է 11.32%-ը։ Նախնական հաշվարկներով, նրանք կունենան 65-տեղանոց ավագանիում 24 և 8 ձայն, մյուս ուժերի ձայների հանրագումարը 33 է։ Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին։
Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից մասնակցել է 234,553-ը կամ 28.46%-ը։ Համեմատության համար, 2018 թվականի սեպտեմբերին ավագանու ընտրություններին մասնակցել էր 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը։ 2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը կազմել է 40.99% կամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 345,226 հոգի։