18 սեպտեմբերի 2023 - 12:42 AMT
ՊԲ–ն հերքել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20–ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։