Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան» համար 61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցում (Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91 հատվածում):
Երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: