18 սեպտեմբերի 2023 - 19:04 AMT
Հարցում Ադրբեջանում․ Մոտ 53%-ն այս կամ այն չափով հավատում է առաջիկայում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (ՍՀԿ) հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար հասարակության վստահության աստիճանն այն հարցում, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։

Հարցը եղել է հետևյալը․ «Հավատու՞մ եք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն»։ Հարցման մասնակիցների կեսից ավելին (53,1%) պատասխանել է, որ այս կամ այն չափով հավատում է: Բացարձակապես վստահ է հարցվածների 22․1%-ը, իսկ այդ հեռանկարին, հիմնականում, հավատում է հարցվածների 31․0%-ը, գրում է APA-ն։

Հիմնականում չի հավատում այդ հեռանկարին հարցվածների 11․0%-ը, իսկ 33․1%-ն՝ ընդհանրապես չի հավատում։

Հարցման մասնակիցների 2․8%-ը դժվարացել է պատասխանել տրված հարցին։