Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ին, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։ Սեպտեմբերի 20–ին և 21–ին Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +27-29 աստիճան, Սյունիքում՝ մինչև՝ +24․․25 աստիճան։
Երևանում` սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 20–ին և 21–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +28 և +29 աստիճան։