Զոհված զինծառայողների հարազատները կեսգիշերից «Եռաբլուրում» են՝ թույլ չտալու իշխանությունների ներկայացուցիչների մուտքը զինվորական պանթեոն։
Միջադեպ է տեղի ունեցել, երբ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը փորձել են պանթեոն մտնել, հայտնում է «Ազատությունը»։
Զոհված զինառայողների հարազատները, նկատելով նրանց մեքենան, մոտեցել են նրանց՝ վիրավորանքներ հնչեցնելով, հրմշտոց է սկսվել, պատգամավորները լքել են «Եռաբլուրը»։
Հարազատները շարունակում են տարածքում հերթապահել։
2022-ի այս օրն էլ զոհվածների ծնողները կրկին գիշերվանից «Եռաբլուրում» էին որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։ Առավոտյան, նախքան վարչապետի ժամանումը, ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը և բերման էին ենթարկել փողոցը փակած մայրերին։