29 ապրիլի 2009 - 19:58 AMT
Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի վերջին փուլում հաղթել է Պավել Էլյանովին
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ շրջանի վերջին` 13-րդ փուլում սեւերով հաղթանակ է տարել ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովի հանդեպ: Այդպիսով, Հակոբյանը ներկա պահին ակտիվում ունի 7,5 միավոր եւ մյուս հանդիպումների որոշակի ելքերի դեպքում կարող է 2-րդ տեղը զբաղեցնել առաջնության սանդղակում: Վերջին փուլում հաղթանակ է ձեռք բերել միայն Բորիս Գելֆանդը: Իսրայելի ներկայացուցիչը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Այդ միջոցին Լեւոն Արոնյանի եւ Պետեր Լեկոյի հանդիպումը շարունակվում է: