29 ապրիլի 2009 - 21:54 AMT
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 4-րդ տուրի հաղթող է
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 4-րդ շրջանի հաղթող դարձավ, որը տեղի էր ունենում ապրիլի 14-30-ը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությոն մայրաքաղաք Նալչիկում: Վերջին 13-րդ փուլում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ իր հետ առաջատար հունգարացի գրոսմայստեր Պիտեր Լեկոյի նկատմամբ, եւ, հավաքելով 8.5 միավոր, մրցաշարն ավարտեց առաջնության սանդղակի առաջին հորիզոնականում:

Սա Արոնյանի երկրորդ հաղթանակն է Գրան-պրիում. Առաջինն Արոնյանն ունեցել է Սոչիի Գրան-պրիի երկրորդ շրջանում` առաջին տեղը գրավելով վերջին փուլում, հաղթանակ տանելով ռուս Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այսպիսով, Լեւոն Արոնյանը, մասնակցելով Գրան-պրի մրցաշարի` իր համար 4 պարտադիր շրջաններից երկուսին, երկուսում էլ հաղթանակ տարավ:

Գրան-պրի մրցաշարը բաղկացած է 6 շրջաններից: Առաջինը տեղի է ունեցել Բաքվում, որտեղ հաղթել են Բուգար Հաշիմովը (Ադրբեջան), Վան Յուեն (Չինաստան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), երկրորդը տեղի է ունեցել օգոստոսին Սոչիում, որտեղ հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Էլիստում կայացած երրորդ շրջանում նորից հաղթել են երեք շախմատիստներ` Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 5-րդ շրջանը տեղի կունենա օգոստոսի 8-24-ը Երեւանում, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Նասիմժանովի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

13-րդ փուլի պարտիաները.

Լեւոն Արոնյան (Հայաստան)- Պիտեր Լեկո (Հունգարիա)-1:0
Պավել Էլյանով (Ուկրաինա)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-0:1
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Գատա Կամսկի (ԱՄն)-1.5:1.5
Էտյեն Բակրո (Ֆրանսիա)-Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)-1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)-1:0
Ռուստամ Կասիմժանով (Ուզբաեկստան)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան):

Մրցաշարի վերջնական դրությունը.


1.Լեւոն Արոնյան-8.5
2. Պիտեր Լեկո-7.5
3. Վլադիմիր Հակոբյան-7.5
4. Ալեքսանդր Գրիշչուկ-7
5. Էտյեն Բակրո-7
6. Եվգենի Ալեքսեեւ-6.5
7. Բորիս Գելֆանդ-6.5
8. Գատա Կամսկի-6
9. Պյոտր Սվիդլեր-6
10. Սերգեյ Կարյակին-6
11. Շահրիյար Մամեդյարով-6
12. Վասիլի Իվանչուկ- 5.5
13.Ռուստամ Կասիմժանով-5.5
14. Պավել Էլյանով-5.5: