ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել ՀՀ հետ դաշնակցային հարաբերություններին և երբեք չի եղել և չի լինի դրանց սրման նախաձեռնողը կամ պատճառը։
«Ռուսաստանը կշարունակի կատարել իր առաքելությունը: Մեր խաղաղապահները տարածաշրջանում են։ Դա մեր մտադրությունների և մեր իրական վերաբերմունքի լավագույն ապացույցն է»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Զախարովան նշել է, որ ՌԴ–ն ելնում է նրանից, որ «բոլոր պայմանավորվածությունները երկկողմ գործակցության վերաբերյալ հետագայում ևս կկատարվեն ի շահ երկու ժողովրդների»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նամակը ՀՀ վարաչպետին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ և տնտեսության ոլորտներում։
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24–ի ուղերձի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել Մոսկվայի հետ կապերը։ Նշվում էր, որ Փաշինյանը խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում պատրաստում էր երկիրը շրջադարձի ՌԴ–ից։