30 ապրիլի 2009 - 00:51 AMT
Տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ
Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն կկենտրոնանան այն ոլորտներում համագործակցության գործնական հարցերի քննարման ուղղությամբ, որտեղ նրանց շահերը համընկնում են, այլ ոչ այն հարցերի շուրջ, որտեղ համաձայնության ձեռքբերումն անհնարին է: Ինչպես լրագրողներին հաղորդել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, այդպիսին է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ութ ամսվա ընթացքում առաջին նիստի գլխավոր արդյունքը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նիստը կայացել է չորեքշաբթի օրը դաշինքի կենտրոնակայանում` ՆԱՏՕ-ի բոլոր 28 երկրների դեսպանների եւ ՌԴ մշտական ներկայացուցիչ ԴԵմիտրի Ռոգոզինի մասնակցությամբ: