ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով, դոլարի փոխարժեքը շարունակում է աճել՝ հոկտեմբերի 3–ի 17։40–ի դրությամբ միջին փոխարժեքը 419.33 դրամ է:
Հոկտեմբերի 1–ի համեմատ աճը կազմել է 8.95 կետ։
Առքի նվազագույն գինը 413 դրամ է, վաճառքինը՝ 439 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 422 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 450 դրամ:
Աճել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Եվրոյի միջին փոխարժեքը 441․08 դրամ է, ռուսական ռուբլունը՝ 4․15 դրամ: