3 հոկտեմբերի 2023 - 19:03 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ ԱԺ որոշումը՝ նշելով, որ Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն, հայտնում է Aysow.am-ը։

«Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,-գրել է նա X-ի իր էջում։

Հոկտեմբերի 3–ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Ընթերցեք նաև․ Պեսկով․ Մոսկվան ոչ կոռեկտ է համարում ՀՀ միացումը Հռոմի ստատուտին