Ըստ World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023-ի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների վարկանիշում աշխարհում 9-րդն է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, մենք քրեածին իրավիճակի հետ կապված աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք»,- ասել է վարչապետը՝ նշելով ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության աշխատանքի որակը։
Նշելով, որ դա շատ լավ ցուցանիշ է՝ Փաշինյանն ասել է, որ նվազագույն պլանը պետք է լինի այս ցուցանիշից չնահանջելը, և ավելի լավ տեղեր զբաղեցնելը։