30 ապրիլի 2009 - 18:32 AMT
Նախապատրաստվել է «Արեւելյան գործընկերության» երկրների ղեկավարների համատեղ Հռչակագրի նախագիծը
ԵՄ-ն Հռչակագրի նախագծի շուրջ քննարկումներ է սկսել «Արեւելյան գործընկերության» երկրների հետ: Փաստաթղթով նախատեսվում է ատորագրել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Եվրոպայի ղեկավարների առաջին գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում:

Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, հռչակագրում նշվում է, որ Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համաձայն են, որ «Արեւելյան գործընկերությունը» հիմնվելու է հիմնարար արժեքների, այդ թվում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի շուրջ պարտականությունների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի, շուկայական տնտեսության, կայուն զարագացման եւ նորմալ կառավարման սկզբունքների վրա:

«Արեւելյան գործընկերության» գլխավոր նպատակն է` ստեղծել անհրաժեշտ պայմաններ ԵՄ ու «Արեւելյան գործընկերության» երկրների միջեւ քաղաքական կապերի եւ ապագա տնտեսական ինտեգրման ամրապնդման համար»,- նշվում է տեքստում:

Եվրամիության պատրաստած փաստաթուղթը գտնվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ քննարկման փուլում:

Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնց տարածքում գոյություն ունեն սառեցված հակամարտություններ (Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան), ապա նրանց համար ներմուծված է առանձին կետ, որում ասվում է, որ «Պրահայի գագաթաժողովի մասնակիցները ընդգծում են հակամարտությունների մոտալուտ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:

Հռչակագիրը ենթադրում է բարձրագույն մակարդակով հունիսին «կլոր սեղանների» եւ նոր հանդիպումներ կազմակերպում: «Արեւելյան գործընկերության» եւ ԵՄ երկրների առաջնորդները հանդիպելու են երկու տարին մեկ անգամ, արտգործնախարարները` ամեն տարի:

Փաստաթուղթը նաեւ ազգային խորհրդարաններին կոչ է անում ստեղծել Խորհրդարանական Վեհաժողով` «Արեւելայն գործընկերություն - ԵՄ» եւ «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում»: