30 ապրիլի 2009 - 18:53 AMT
Երիտասարդ կլարնետահար Նարեկ Հարությունյանը ելույթ է ունենալու Կարնեգի-Հոլում
Բոլոր երեք երիտասարդ երաժիշտները, որոնք «Գուզիկ» հիմնադրամի մրցանակակիր են, «Երիտասարդ դարի երիտասարդ աստղեր» նախագծի շրջանակներում հանդես են գալու աշխարհի ամենահարգի համերգասրահներից մեկում:

Չնայած իր երիտասարդ տարիքին, Նարեկ Հարությունյանը հաճախ է ելույթ ունենում Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Յուրի Բաշմետի նվագախմբերի հետ: Երիտասարդ կլարնետահարը մենահամերգներով ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Իտալիայում եւ Շվեյցարիայում: