Ադրբեջանը մասնակցում է Պակիստանում մեկնարկած ռազմական ավիացիայի զորավարժություններին, գրում է APA-ն Պակիստանի ԶՈւ մամուլի ծառայության վրա հղումով։
Զորավարժություններին մասնակցում է 14 երկրի ՌՕՈւ ներկայացուցիչ, այդ թվում՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ–ի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հունգարիայի և այլ երկրների։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ ինքնաթիռները հոկտեմբերի 20-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններին, գրում է APA-ն։
«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին և անցնելու են հոկտեմբերի 22-25-ը։
Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատայինները Թուրքիայի Կայսերի քաղաքում մասնակցել են Erciyes – 2023 երկօրյա զորավարժությանը: Վարժանքներին մասնակցել է 652 զինծառայող, 354 տեսակի տեխնիկա և սպառազինություն: