Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: