24 հոկտեմբերի 2023 - 13:08 AMT
Ֆասթ Բանկը՝ «Երևան Օփեն 2023»-ի գլխավոր հովանավոր

«Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնության գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։

Շախմատային խոշոր մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը լավագույնի կոչման համար անզիջում պայքար է մղել մոտ 290 շախմատիստ։ Նրանց թվում էին միջազգային 23 գրոսմայստեր, անվանի մարզիկներ։

Այս անգամ «Երևան Օփեն 2023»-ի լավագույնի տիտղոսը նվաճել է Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը և 7․5 միավորով դարձել չեմպիոն:

Ֆասթ Բանկը շարունակելու է խթանել Հայաստանում սպորտի զարգացումն ու հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը: