ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել «Մակարով» տեսակի ատրճանակ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Aysor.am-ի հետ զրույցում։
«Պարզվում են զենքի օրինական լինելու հանգամանքները»,–ասել են կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը` Ռաֆայել Մարտիրոսյանը։
Արցախի Հանրապետությունից բնակչության բռնի տեղահանումից հետո, մամուլում և սոցցանցերում հակասական հաղորդագրություններ են եղել Բալասանյանի ճակատագրի մասին։ Գրում էին, թե ադրբեջանական ուժայինները նրան ձերբակալել են, սակայն, ավելի ուշ պարզվեց, որ նա Հայաստանում է։